-
15.05.2014|
11:39
Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել է 282-ի: Հարյուրից ավելի հանքափորների ճակատագիրը անհայտ է, նրանց ողջ գտնելու հավանակությունը գնալով նվազում է:
-
15.05.2014|
11:37
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մեքսիկայում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կուբայում Հայաստանի դեսպան: Դեսպանի նստավայրը Մեխիկոյում է:
-
14.05.2014|
17:25
Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։
-
14.05.2014|
17:18
Այսօր «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ ԱԺ hանրապետական կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշեց, որ ականատեսն ենք աշխարհաքաղաքական բարդ զարգացումների, ունենք սակավ ռեսուրսներ, այդ պատճառով էլ պետք է կարողանանք գնահատել մեր երկրի կայուն և անվտանգ զարգացման համար երկարաժամկետ շահերը:
-
14.05.2014|
16:40
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
-
14.05.2014|
13:21
Իսպանացի հարկային տեսուչները ստուգումների ընթացքում չհրկիզվող պահարանում կտավ են հայտնաբերել, որը, հավանաբար, պատկանում է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին:
-
14.05.2014|
13:14
Լահդար Բրահիմին մայիսի 31-ին կհեռանա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
-
14.05.2014|
13:12
Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ժամանակ ասել է. «Որպես հրեաներ՝ մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի կրած տառապանքները, անգամ, եթե որևէ մեկին դրա համար չմեղադրեն»։ The Jerusalem Post-ը գրել է՝ խոսնակն ընդգծել է, որ այդ քննարկումը չի դատապարտում որևէ ժամանակակից երկրի։
-
14.05.2014|
13:08
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թբիլիսում ավարտեց իր հարավկովկասյան այցը: Վրաստանի մայրաքաղաքում նա հանդիպել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ:
-
14.05.2014|
12:24
Թուրքիայի արևմուտքում գտնվող ածխի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հարյուրավոր հանքափորներ փլվածքների տակ են մնացել: